Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն

Քրոնիկ պանկրեատիտ. armeniamedicalcenter.am

Քրոնիկ պանկրեատիտ. armeniamedicalcenter.am

Պանկրեատիտը ենթաստամոքսային գեղձի բորբոքային հիվանդությունն է: Տարբերում են սուր և քրոնիկ պանկրեատիտներ:

Քրոնիկ պանկրեատիտը երկարատև բորբոքային գործընթաց է, որը կարող է պարբերաբար սրանալ: Երկու տարբերակի դեպքում էլ հնարավոր են ծանր բարդություններ:

Պանկրեատիտին նպաստում են վնասակար սովորությունները, սխալ ապրելակերպը. ալկոհոլի, ծխախոտի, դեղերի, սխալ սննդակարգի ազդեցությամբ հիվանդությունը կարող է զարգանալ ցանկացած մարդու մոտ:  

Պատճառները


Պանկրեատիտ հաճախ կարող է զարգանալ որովայնի խոռոչում վիրահատություններից, որովայնի վնասվածքներից, որոշ դեղերի օգտագործումից հետո: Երբեմն պատճառ կարող են լինել վարակիչ հիվանդությունները, բնածին արատները, օրգանիզմում կալցիումի բարձր քանակությունը:

Ենթաստամոքսային գեղձը կառուցվածքով և ֆունկցիայով երկու տարբեր մասից է կազմված՝ էկզոկրին, որի բջիջները մարսողական ֆերմենտներ են արտադրում, և` էնդոկրին, որի բջիջներն արտադրում են հորմոններ՝ ինսուլին, գլյուկագոն և այլն: Առողջ օրգանում արտադրված ֆերմենտները ծորանով անցնում են 12-մատնյա աղի և այնտեղ ակտիվանում: Իսկ գեղձի բորբոքման ժամանակ դրանք ակտիվանում են օրգանի ներսում և վնասում նրան:

Ախտանշանները


Քրոնիկ պանկրեատիտի ախտանշաններն ավելի թույլ են արտահայտվում, քան սուր պանկրեատիտի դեպքում, այդ պատճառով հաճախ բուժառուներն ուշ են դիմում բժշկի:

Ախտանշաններն են.

  • քաշի նվազում,
  • որովայնի վերին հատվածի շրջանում` ցավ, և՛ մշտական, և՛ նոպայաձև, որն ուժեղանում է ճարպոտ և սուր սննդի ընդունումից,
  • ջրիկ, յուղային և գարշահոտ կղանք,
  • մարսողության խանգարումներ՝ որովայնի լարվածություն, մեթիորիզմ:


Քրոնիկ պանկրեատիտի սրացման ժամանակ դիտվում են սրտխառնոց, փսխում, որովայնի ցավերի ուժգնացում և տարածում դեպի գոտկատեղ: Ցավը քրոնիկ պանկրեատիտի ժամանակ կարող է կապ չունենալ սննդի ընդունման հետ: Որպես օրենք, տհաճ զգացողությունները տևում են մի քանի ժամ: Հաճախ միակ ախտանշանը դիարեան է լինում:

Քրոնիկ պանկրեատիտի բարդությունները.

  • հյուծում, նիհարում, մարմնի քաշի նվազում,
  • շաքարային դիաբետհ
  • քրոնիկ ցավային համախտանիշ,
  • լեղու և ենթաստամոսային գեղձի արտադրության հոսքի խանգարում.
  • վիտամինների և հանքային նյութերի անբավարարություն,
  • ենթաստամոքսային գեղձի ֆունկցիոնալ անբավարարություն,
  • հեղուկի կուտակում` որովայնի խոռոչում,
  • ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ:


Այս բոլոր ախտանշանները վտանգավոր են առողջության և կյանքի համար:

Քրոնիկ պանկրեատիտի տեսակները

Քրոնիկ պանկրեատիտի արտահայտման տեսակները տարբեր են.

  • Տոքսիկ. պատճառն ալկոհոլն է, ծխախոտը, հիպերկալցեմիան, դեղերը և զանազան տոքսիններ,
  • Իդեոպաթիկ. առանց նկատելի պատճառների,
  • Ժառանգական,
  • Աուտոիմուն,
  • Օբստրուկտիվ. զարգանում է սեկրետի հոսքի խանգարման հետևանքով:


Ախտորոշումը


Ախտորոշվում է գանգատների, լաբորատոր (արյան ընդհանուր և կենսաքիմիական հետազոտություններ, որովայնի խոռոչի էքսուդատի մանրէաբանական քննություն)  և գործիքային հետազոտությունների (որովայնի խոռոչի ՈՒՁՀ, ՄՌՏ, ՀՏ, ռենտգենոգրաֆիա) օգնությամբ:
Քրոնիկ պանկրեատիտի ախտորոշումն ավելի բարդ է: 10-15 տոկոս դեպքերում հանդիպում է անցավ պանկրեատիտ:

Լաբորատոր հետազոտություններ


Իրականացվում են ենթաստամոքսային գեղձի անուղղակի ֆունկցիոնալ հետազոտություններ՝ կղանքում ճարպի քանակի և էլաստազ-1-ի ակտիվության որոշում:

Կատարվում է շնչառական թեստ


Արյան մեջ որոշվում է գլիկոզիլացված հեմոգլոբինի քանակը:

Արյան հետազոտությամբ որոշվում է.

  • ենթաստամոքսային գեղձի ֆերմենտների քանակը,
  • բորբոքային փոփոխությունները,
  • էլեկտրոլիտները, ամիլազաը, երբեմն նաև՝ լիպազան:


Գործիքային հետազոտություններ.

  • ՈՒՁՀ
  • Մուլտիսպիրալային համակարգչային տոմոգրաֆիա,
  • էնդոսկոպիկ ուլտրաձայնային հետազոտություն,
  • մագնիտա-ռեզոնանսային պանկրեատիկոխոլանգիոգրաֆիա,
  • ռետրոգրադ էնդոսկոպիկ խոլանգիոպանկրեատոգրաֆիա:


Քրոնիկ պանկրեատիտի ախտորոշման համար մշակվել են նաև ֆունկցիոնալ թեստեր, որոնք զգայուն են, սակայն շատ ծախսատար են և մեթոդն ինվազիվ է: Այդ պատճառով օգտագործվում են, երբ մյուս բոլոր մեթոդներն անբավարար են:

Դրանցից են.

  • Ենթաստամոքսային գեղձի արտադրության հավաքում և հետազոտություն,
  • 12-մատնյա աղու պարունակության հավաքում և հետազոտություն:


Քրոնիկ պանկրեատիտի բուժման մեթոդները

Մեծ նշանակություն ունի ճիշտ սննդակարգը և առողջ ապրելակերպը, վնասակար սովորությունների բացառումը:
Նշանակվում են ֆերմենտատիվ պատրաստուկներ, սրացման դեպքում պացիենտը հոսպիտալացվում է:

Անհրաժեշտ են.


  • հիվանդության պատճառ` վնասակար սովորությունների բացառում, դեզինտոքսիկացիոն, հակաբորբոքիչ թերապիա,
  • անհրաժեշտ սննդակարգ,
  • ցավի վերահսկում,
  • սննդի լիարժեք մարսման վերականգնում,
  • հորմոնալ բալանսի վերականգնում:
 

Քրոնիկ պանկրեատիտի դեպքում վիրահատական միջամտություն իրականացվում է հազվադեպ:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ